Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Շիրակում 20 րոպե կարկուտ է տեղացել

Շիրակում 20 րոպե կարկուտ է տեղացել
28.06.2019 | 11:51

Հունիսի 27-ին կարկտահարություն հետևանքով տուժել են Ամասիա և Ախուրյան տարածաշրջանների գյուղական համայնքները: 20 րոպե տևած կարկուտը վնասել է 14 համայնքի գյուղացիական տնտեսությունների մրգատու ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները։ Շիրակի մարզպետարանի հատուկ հանձնաժողովը ուսումնասիրություններ կկատարի համայնքներում, տուժած գյուղեր այցելած մարզի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը վստահեցնում է՝ տուժած գյուղերից շատերի վնասը մեծ է: «Շիրակում օրինակ վնասը շատ մեծ է առաջին հայացքից, բայց ստույգ միայն կկարողանանք ասել ուսումնասիրությունից հետո: Նախորդ կարկտահարության վնասի ամբողջական պատկեր դեռ չունենք, բայց արդեն հստակ է՝ 30-100 տոկոս վնաս է գրանցվել: Աղետի պատճառած վնասը տարբեր գյուղերում տարբեր է: Հունիսի 24-ին կարկտահարության պատճառով ամենաշատը՝ մոտ 100 տոկոս, վնաս կրել են Սարատակ, Հոռում, Լուսակերտ, Բենյամին գյուղերը, իսկ այս անգամ ամենաշատը Շիրակն է տուժել», նշեց Մովսես Մանուկյանը:


Սա հունիսին երրորդ կարկտահարությունն է Շիրակում: Հունիսի 4-ին տուժել էր 2060 հա տարածք՝ պատճառելով 560 մլն դրամի վնաս:

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ